Պաշտպանական գիծը պահելու համար Ուկրաինան որպես հեռահար հրետանի է սկսել օգտագործել Leopard տանկերը։ Կիևը երկար ժամանակ հակահարձակման համար էր խնդրում այդ տանկերն Արևմուտքից, որն արդյունք չտվեց․ հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին:
Ինչպես նշում է France Presse-ը, Leopard տանկերն այժմ տեղակայված են ճակատային գծի երկայնքով և ավելի շատ աշխատում են որպես հեռահար հրետանի, քան հարձակողական մարտական տանկեր: