Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի միջուկային օբյեկտի վրա

Պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ հրթիռով հարձակվել է Երուսաղեմից 42 կմ հեռավորության վրա գտնվող Սդոտ Միխա ռազմաբազայի վրա, որտեղ ենթադրաբար պահվում է իսրայելական միջուկային զենքը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ 

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենն ասում է, որ տարածքում կարող են տեղակայվել 25-50 իսրայելական Jericho միջուկային զենքի արձակման կայաններ: Սակայն միջուկային զենքը, ամենայն հավանականությամբ, չի տուժել, թեև հրթիռային հարվածից կրակ է սկսվել մոտակա տարածքում։