Միջազգային

Իրանի նախագահը կայցելի Մոսկվա

Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Ռուսաստան։ Իրանի նախագահը Մոսկվա կայցելի դեկտեմբերի 7-ին։ Կողմերը քննարկելու են Գազայի իրավիճակն ու Իսրայել-Պաղեստին հարաբերությունները։ Այցը կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։