Միջազգային

Իսրայելը պատրաստվում է ջրասույզ անել ՀԱՄԱՍ-ի թունելային ցանցը Գազայում

Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է ծովի ջուրը մղել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելային ցանց՝ այն ջրասույզ անելու համար։ Այդ մասին հայտնել է Wall Street Journal-ը:

Վերջին ամսվա ընթացքում հինգ մեծ պոմպեր են հավաքվել ալ-Շատի փախստականների ճամբարից հյուսիս, որոնցից յուրաքանչյուրը կարող է հազարավոր խորանարդ մետր ծովի ջուր մղել թունելներ: