Ռուսական խոշորագույն մասնավոր նավթային ընկերության՝ «Լուկօյլ»-ի հիմնադիր, ծագումով ադրբեջանցի Վագիտ Ալեքպերովը ընդգրկված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում, որը կլինի Աբու Դաբիում։ Ալեքպերովը կմասնակցի ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ բանակցություններին։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր պատվիրակության կազմում ունենք գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք անմիջականորեն առնչվում են էներգետիկ հարցերին»,- ասել է Ուշակովը։