Ուկրաինային Արևմուտքի աջակցության շուրջ անորոշությունն աճում է Ռուսաստանի սաստկացող հրթիռակոծության հետևանքով երկրի էներգետիկ ենթակառուցվածքները տապալելու ֆոնին:
Սպիտակ տունը զգուշացրել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցները կսպառվեն մինչև տարեվերջ: Եվրամիությունը նույնպես դժվարությունների է բախվում Կիևի համար 50 միլիարդ եվրոյի (54 միլիարդ դոլար) նոր օգնության շուրջ համաձայնության գալու հարցում: