Միջազգային

Իսրայելական բանակը գրավել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Ջաբալիայում

Իսրայելական բանակը հայտնել է, որ իր զորքերը խորանում են դեպի Գազայի հյուսիս, որտեղ գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարն արդեն շրջապատված է:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել այն հենակետերը, որտեղից ՀԱՄԱՍ-ը հարձակումներ էր սկսել: Հայտնվում է ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնի գրավման և հետախուզման ու հսկողության նյութերի, զենքի և քարտեզների հայտնաբերման մասին: