Միջազգային

«Ռուսաստանը հույս ունի, որ Ալիևը կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին». Լավրով

Մոսկվայում, Կասպյան հինգ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի առանձնազրույցը։

Հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Իլհամ Ալիևը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Լավրովը նաև նշել է, որ մտքեր կփոխանակվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմաներով։