Միջազգային

ՀԱՄԱՍ-ի առաջնորդները թունելներով փախել են Եգիպտոս

Իսրայելի զինված ուժերը խոստովանում են, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները կարող են ստորգետնյա թունելներով լքել Գազայի հատվածը և թաքնվել Եգիպտոսում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը․

«Ես թարմ տեղեկատվություն չունեմ այս թունելների վիճակի մասին, բայց ենթադրությունս այն է, որ դրանցից գոնե մի քանիսը դեռ շահագործվում են, և հետևաբար, այդ ռիսկը կա»,- ընդգծել է նա։