Իսրայելի անվտանգության ծառայություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյան գաղտնի ճեպազրույցում կիսվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին հայտնաբերելու ակտիվացած ջանքերի վերաբերյալ: Պաշտոնյան նշել է, որ Սինվարին տեղորոշելու զգալի հետախուզական աշխատանքներ են տարվում՝ ընդգծելով Իսրայելի ՊԲ ուժերի սխալ գնահատականը և Շիֆայում վերջին ռազմական գործողությունների արդյունքում իրարանցումը:
Անվտանգության ուժերն այժմ կենտրոնացած են Գազայի հատվածի հարավում՝ ակնկալիքով, որ Խան Յունիսի և Ռաֆահի նման շրջաններում գործողություններն ավելի արդյունավետ կլինեն, քան նախորդ մարտերը Գազայի հյուսիսում: