Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել

ՆԱՏՕ-ի անդամ մի երկիր, որի անունը չի նշվում, եկող տարի Ուկրաինա առաքելու նպատակով Rheinmetall-ին պատվիրել է 142 միլիոն եվրո արժողությամբ զինամթերք արտադրել․ հայտնում է գերմանական պաշտպանական կոնցեռնի մամուլի ծառայությունը։

«Rheinmetall»-ը Ուկրաինային կմատակարարի մոտ 142 միլիոն եվրոյի հրետանային զինամթերք»,- նշվել է կոնցեռնի հաղորդագրության մեջ։