Միջազգային

Ֆիլիպիններում երկրաշարժից հետո Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգ

Ֆիլիպիններում երկրաշարժից հետո Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։

Ցունամիի սպառնալիքի և առափնյա տարհանման մասին հաղորդագրությունները ներառում են Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզիները, ինչպես նաև Կյուսյուի հարավ-արևելյան ափը, Սիկոկու խաղաղօվկիանոսյան ափը և գլխավոր ճապոնական Հոնսյու կղզին (մինչև Տոկիոյից արևելք գտնվող Չիբա պրեֆեկտուրա):