Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իսրայելական բանակի հանցավոր գործողություններն արդարացնելու փորձերն անընդունելի են։ Պետության ղեկավարն այս մասին ասել է Դուբայում Կլիմայական գործողությունների համաշխարհային գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Իսրայելի ագրեսիայի հետևանքով ավելի քան 16 հազար անմեղ պաղեստինցիների մահը, հիմնականում՝ երեխաներ և կանայք, արդարացված չէ»,- ասել է թուրք առաջնորդըէ ընդգծելով, որ այն, ինչ այժմ կատարվում է Պաղեստինի էքսկլավում, ոճրագործություն է մարդկության դեմ և ռազմական հանցագործություն։
Նա նշել է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին միջազգային իրավունքի առջև։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին բոլոր ճգնաժամերի ժամանակ և ջանքեր է գործադրել դրանք լուծելու «արդարության և հավասարության» սկզբունքով։