Միջազգային

Իսրայելի նախագահը հանդիպել է Կատարի էմիրին

ԱՄԷ-ում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հանդիպել և զրուցել է Կատարի էմիր Համադ Ալ Թանիի հետ։ Այդ մասին ասվում է նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն ներկայացվել։

Հերցոգը մասնակցում է ՄԱԿ-ի COP28 կլիմայական գագաթնաժողովին։ Նա պաշտոնյաների հետ կքննարկի Գազայում իսրայելցի պատանդներին ազատելու ջանքերը: