Միջազգային

Tesla-ն մեկնարկել է cybertruck-ների վաճառքը

Tesla-ն Հյուսիսային Ամերիկայում սկսել է իր Cybertruck պիկապ բեռնատարի վաճառքը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, հայտարարել է էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության սեփականատեր Իլոն Մասկը։

Էլեկտրական պիկապի ամենաէժան տարբերակը կարժենա 60990 դոլար, ինչը զգալիորեն ավել է 2019 թվականին խոստացված 40 հազար դոլարից, նշում է Reuters-ը։ Պիկապ բեռնատարի ամենահզոր տարբերակը՝ Cyberbeast-ը, ինչպես նաև լիաքարշակ տարբերակները հաճախորդներին հասանելի կլինեն 2024 թվականից սկսած՝ համապատասխանաբար 100․000 և 80․000 դոլար մեկնարկային գներով: