Միջազգային

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը ավելացել է 38,6 մլրդ դոլարով

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է 38,575 միլիարդ դոլարով, ասվում է Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում։ 

Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ տարեսկզբից Lukoil-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 9,14 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 24,5 միլիարդ դոլարի։ Eurochem-ի և SUEK-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը աճել է 4,03 մլրդ դոլարով՝ հասնելով 17,2 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Lukoil-ի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը վաստակել է 3,89 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 9,76 մլրդ դոլար։