Միջազգային

«Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը». Լավրով

«Արևմուտքը պատրաստվում է Մոլդովան դարձնել հաջորդ զոհը Ռուսաստանի դեմ իր սանձազերծած հիբրիդային պատերազմի ժամանակ»․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ 

Լավրովն ընդգծել է, որ ցանկացած երկիր, որտեղ «արևմտյան էմիսարները, հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները այժմ ակտիվ են, պետք է լավ մտածի»։