Միջազգային

«Մենք աջակցում ենք փախստականների վերադարձին». ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը, պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի հարցին, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին. «Մենք կշարունակենք աջակցել և հանդիպման վայրեր առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումների համար։ Ի վերջո, կողմերը պետք է օգտվեն այդ վայրերից ու միջնորդների կողմից նրանց աջակցելու ջանքերից՝ հասնելու կարգավորման համաձայնագրին, բայց մենք կշարունակենք դա անել: 

Իսկ ինչ վերաբերում է փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի և կայուն վերաինտեգրման միջազգային սկզբունքին, իհարկե, մենք դրան էլ կաջակցենք»։