Միջազգային

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան 2024թ․ համագործակցության ծրագիր են ստորագրել

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ընդունել են 2024 թվականի համագործակցության ծրագիր, որը ներառում է էներգետիկ անվտանգությունն ու Ուկրաինայի զինված ուժերի ուսուցումը։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտգործնախարարների մակարդակով նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։