Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է TRT Haber-ը։
Հանդիպման ընթացքում գնահատվել են նաև արտատարածաշրջանային երկրների կողմից այս խնդրին միջամտելու փորձերը։
«Աջակցելու ենք մշտական խաղաղության հաստատման բոլոր անկեղծ ջանքերին, որը կնպաստի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասվում է Անվտանգության խորհրդի նիստին հաջորդած հայտարարության մեջ։