Միջազգային

Հարավային Կորեայի բանակը արբանյակային կապի համակարգեր է ստացել

Հվ. Կորեայի ցամաքային զորքերի թիկունքային ստորաբաժանումները ստացել են արբանյակային կապի առաջադեմ համակարգեր։ Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում կատարելով Հվ. Կորեայի պաշտպանության ձեռքբերման ծրագրերի գրասենյակին։

Նոր տեխնիկան պետք է բարելավի բանակի օպերատիվ հնարավորությունները։ Համապատասխան փորձարկումները տևել են 17 ամիս, հոկտեմբերի վերջից նոր համակարգերն օգտագործվել են զորքերի կողմից։