Միջազգային

Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել

Թունիսի նախագահ Կաիս Սաիդը Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել Գազայի հատվածում տուժածներին և նրանց բժշկական օգնություն ցուցաբերել։ Այս մասին ասվում է Սաիդի գրասենյակի հաղորդագրության մեջ։