Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Հնդկաստանի բնակչուհին ատամների քանակի շնորհիվ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Միջազգային

21 Նոյեմբերի, 23:20

Հնդկաստանի բնակչուհին ճանաչվել է աշխարհում ամենաշատ ատամներ ունեցող կինը և այս հատկանիշի շնորհիվ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Hindustan Times-ը։

Համաշխարհային ռեկորդը սահմանել է 26-ամյա Կալպանա Բալանը։ Նա ունի 38 ատամ, ինչը 6-ով ավելի է, քան մարդկանց ճնշող մեծամասնության մոտ։ Բալանն ունի 4 հավելյալ ատամ ստորին և 2-ը վերին ծնոտի վրա։

Աղջկա մոտ երիտասարդ տարիներից սկսել է լրացուցիչ ատամներ աճել։ Այս գործընթացը նրան ոչ մի անհարմարություն չի պատճառել, սակայն ծնողները խորհուրդ են տվել աղջկան դիմել բժշկի և հեռացնել ավելորդ ատամները։ Սակայն գործընթացից վախենալու պատճառով աղջիկը որոշել է պահպանել ատամները։

Տղամարդկանց շրջանում նմանատիպ ռեկորդը պատկանում է կանադացի Էվանո Մելոնեին։ Նա ունի 41 ատամ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը