Կատարը հայտնել է, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել գերիների փոխանակմանը
Միջազգային
21 Նոյեմբերի, 17:56
Իսրայելի և արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցություններում միջնորդ կողմերը «երբեք այդքան մոտ չեն եղել» Գազայի հատվածից պատանդներին ազատ արձակելու համաձայնությանը։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
Երեքշաբթի, ավելի վաղ, Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ Ռիշքին, հայտնել էր, որ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի պայմանները Կատարը կբացահայտի մոտակա ժամերին։
Հետևեք մեզ Telegram-ում