Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

Զելենսկին զինվորականներին զգուշացրել է հեռու մնալ քաղաքականությունից

Միջազգային

21 Նոյեմբերի, 17:20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալներին զգուշացրել է, որ քաղաքականությանը միջամտելը «վտանգում է ազգային միասնությունը»։ Այս մասին նա խոսել է բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցում։ Նշվում է, որ նախազգուշացմանը նախորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի հետ վեճը, ով հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմը փակուղի է մտել, և բեկումը քիչ հավանական է։

Զելենսկին նախատել է Զալուժնիին իր հայտարարությունների համար և նշել, որ քաղաքականություն մտած գեներալները սխալվել են։ Նա նաև զգուշացրել է, որ բարձրաստիճան զինվորականները քաղաքականություն մտնելու դեպքում զորքի կողմից իրենց չենթարկվելու վտանգի տակ են:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը