Գազայում զոհերի թիվը գերազանցել է 14․000-ը
Միջազգային
21 Նոյեմբերի, 23:42Գազայի հատվածում իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 14․128-ի, հաղորդում է Պաղեստինի իշխանությունների տեղեկատվական կենտրոնը։
«Մահացածների թիվը (Գազայի հատվածում) գերազանցել է 14․128-ը, որոնցից 5840-ը երեխաներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ անկլավի վրա իսրայելական հարձակումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 33․000-ը։