«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսել». Ադրբեջանի ԱԳՆ
Միջազգային
21 Նոյեմբերի, 16:49
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այն փաստը, որ Հայաստանից մոտ երկուսուկես ամիս պահանջվեց խաղաղ պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին արձագանքելու համար, լրջորեն խաթարում է գործընթացը։ Խաղաղության բանակցությունների այս փակուղային վիճակը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը Հայաստանի հետ պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ երկկողմ հիմքով խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց հարաբերությունների ապագայի վերաբերյալ։ Երկու երկրները պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակության համար, ներառյալ՝ փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական սահմանին հանդիպելու որոշման համար:
Մենք հայկական կողմին կոչ ենք անում թույլ չտալ հետագա անհարկի ընդմիջումներ ու հուսով ենք, որ նրանք դրականորեն կարձագանքեն բանակցությունները շուտափույթ սկսելու այս կոչին»։
Հետևեք մեզ Telegram-ում