Միջազգային

«Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ  Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության համար այլևս տեղ չկա։ 

«Դիմակը հանված է․ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»,- ասել է նա։

Հաջիևը մեղադրել է ԱՄՆ-ին՝ 30 տարի առաջ Հայաստանի կողքը լինելու համար․ «Այսօր էլ նույն քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով ու դրսևորմամբ»,- X-ի իր էջում գրել է նա։

Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուրենը տեսահոլովակ էր տարածել՝ խոսելով Հայաստանին ու Արցախին տրվող օգնության մասին։