Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.94

EUR434.75

RUB4.46

Երևան 7 ℃

Рус Eng

«Խոչընդոտներ չենք տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար». Հաջիև

Միջազգային

21 Նոյեմբերի, 11:06

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանն ու դրա հավանականությանը։ 

Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Տարածաշրջանային նոր իրողությունների ֆոնին մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանից սպասում ենք հստակ գաղափարներ։

Երբ խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին, Հայաստանը շարունակում է նայել տարածաշրջանից դուրս: Երրորդ կողմի օրակարգերը այստեղ բերելու փոխարեն մենք պետք է տեր կանգնենք տարածաշրջանին և առաջ շարժվենք խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններով: Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը