Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը Հայաստանի մեղքով է». Հաջիև

Միջազգային

21 Նոյեմբերի, 11:13

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը Հայաստանի մեղքով է։ Թուրքիայի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե վերջինս դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի իր տարածքային հավակնություններից թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ և վերջապես տարածաշրջանում դրական օրակարգ առաջ քաշի։

Ադրբեջանն ու Թուրքիան միշտ սինխրոն աջակցել են հարաբերությունների կարգավորմանը և մշտապես դրական ուղերձներ են հղել Հայաստանին։ Բայց Հայաստանը դեռ պետք է գնահատի տարածաշրջանի ներուժը և մոտեցում ցուցաբերի տարածաշրջանի խնդիրները ներսում լուծելու համար»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը