Պենտագոնի ղեկավարը Ուկրաինայից հետո այցելել է Լեհաստան
Միջազգային
21 Նոյեմբերի, 15:20
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Լեհաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանամերձ Ժեշուվ օդանավակայան։ Նա իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակի հետ կքննարկի ռազմական համագործակցության հարցերը։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ՊՆ–ն։
ԱՄՆ պաշտպանության նախարարը նոյեմբերի 20-ին այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր Կիևին 100 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։
Հետևեք մեզ Telegram-ում