Գերմանիայի և ԱՄՆ ՊՆ նախարարներն այցելել են Կիև
Միջազգային
21 Նոյեմբերի, 19:30
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը։
Հրատարակության տվյալներով՝ նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ։ Ինչպես նշում է պարբերականը, Պիստորիուսը Կիև է ժամանել երեքշաբթի առավոտյան՝ գնացքով։
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ևս այցելել է Ուկրաինա։ Նրա այցի մասին նույնպես նախապես չի հայտարարվել։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Կիևին 100 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։
Հետևեք մեզ Telegram-ում