Միջազգային

Իսրայելի բանակը 380 զոհ ունի

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ մարտերում կորցրել է ևս երկու զինվոր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Զինվորները սպանվել են Գազայի հյուսիսում։ Հոկտեմբերի 27-ից, երբ սկսվեց ցամաքային գործողությունը, ՀԱՄԱՍ-ի հետ մարտերում սպանվել է 68 իսրայելցի զինվոր։ Հոկտեմբերի 7-ից սկսած բանակի ընդհանուր կորուստները գերազանցել են 380-ը։