Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.94

EUR434.75

RUB4.46

Երևան 6 ℃

Рус Eng

Տեսել ենք՝ ինչպես են այլ երկրներ առաջարկում աջակցել հայ–ադրբեջանական բանակցություններին․ Միլլեր

Միջազգային

21 Նոյեմբերի, 9:17

«Մենք շարունակում ենք փոխգործակցել երկու երկրների ղեկավարներիի հետ և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և հարատև խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները»,– հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝անդրադառնալով հայ––ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարցերը քննարկեն և լուծեն հստակ՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք ուրախ կլինենք մեր դերը ունենալ այդ բանակցություններին նպաստելու գործում։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այլ երկրներ առաջարկում աջակցել այդ բանակցություններին։ Մենք կարևոր ենք համարում, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,– ասել է նա։

Վաշինգտոնի՝ բանակցություններին աջակցելու հարցին ի պատասխան նա նշել է․ «Մենք պատրաստ կլինեինք աջակցել այդ բանակցություններին, ինչպես նախկինում ենք արել, և մենք ողջունում ենք, որ այլ երկրներ նույնպես անեն դա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը