Էրդողանը Հայաստանին կոչ է արել սեղմել Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը»
Միջազգային
20 Նոյեմբերի, 22:18
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամենամեծ վնասը հայերին պատճառել են նրանք, ովքեր հրահրել են Հայաստանին և օգուտ քաղել կռիվներից։
«Արևմտյան երկրներից ուղարկված ոչ մի զենք չի կարող փոխարինել կայուն խաղաղությանը։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին սեղմել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած խաղաղության ձեռքը»,- ասել է Էրդողանը։