Միջազգային

Արգենտինայի նորընտիր նախագահը կմեկնի ԱՄՆ և Իսրայել

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը նախատեսում է այց կատարել ԱՄՆ և Իսրայել՝ նախքան դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնելը:

«Իմ առաջին ուղևորությունը կլինի ԱՄՆ, այնուհետև կմեկնեմ Իսրայել: Սրանք իմ առաջին ուղևորություններն են՝ նախքան պաշտոնը ստանձնելը»,- ասել է նա «Միթր» ռադիոկայանի եթերում: Միլեյի խոսքով՝ ճամփորդությունները կլինեն մասնավոր բնույթի։ 

Նա չի հստակեցրել՝ նախատեսո՞ւմ է արդյոք հանդիպել ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների հետ։