Միջազգային

«Ֆրանսիան օգնե՞լ է Հայաստանին 3 տարի կամ 2 ամիս առաջ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրաքի նախագահ Աբդուլլատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ, սակայն Հայաստանի իշխանությունն ու քաղաքական վերնախավը մտածում են ռևանշի մասին»։ Ալիևը նաև նշել է, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստացվի իրենց մեկնաբանությունների մասով, այնքան լավ։ 

«Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի։ Ֆրանսիան օգնե՞լ է նրանց երեք տարի առաջ․ ո՛չ, Երկու ամիս առաջ նրանց օգնե՞լ են․ ո՛չ, ի՞նչ կարող են նրանք այստեղ անել․ ոչինչ», - հավելել է Ալիևը։ 

Բացի այդ Ալիևը ասել է, որ իրենք պատրաստ են խաղաղության, սակայն այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ողջախոհության և պատմական արդարության վրա։