Արգենտինայում նոր նախագահ է ընտրվել։ Խավիեր Միլեյը ծայրահեղ աջակողմյան գործիչ է, լիբերտարյան գաղափարախոսությամբ տիկտոկեր: Նրան անվանում են նաև «մինի Թրամփ», որն առաջարկում է թմրանյութերի օրինականացում, զենքի կրման ազատականացում և օրգանների օրինական առևտրի թույլատրում:
Ո՞վ է նա
53-ամյա Խավիերը քաղաքականություն է մտել 2021 թվականին, հիմնել է աջակողմյան Freedom Comes Alliance-ը և հայտնի է դարձել հեռուստաշոուներում իր ելույթներով։ Երբեք սուր խոսքի պակաս չի ունեցել, իսկ 2022թ. թեժ քննադատել էր երկրի սոցիալիստներն։
Միլեյն իրեն անվանում է «անարխո-կապիտալիստ»։ Քաղաքական գործիչն իր քարոզարշավի խորհրդանիշ էր ընտրել բենզասղոցը, որը պետք է օգնի իրեն՝ «կրճատել ծախսերը»։
Ի՞նչ է խոստացել Խավիեր Միլեյը հաղթելու դեպքում
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Միլեյը սպառնացել է երկրի արժույթից՝ պեսոյից անցնել դոլարի, ցրել կենտրոնական բանկը և հրաժարվել Չինաստանի, Բրազիլիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունից՝ հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի։ Նա առաջարկել է կրճատել նախարարությունների ու պետծառայողների թիվը, արգելել աբորտը (հանրաքվե անցկացնելուց հետո) և թույլ տալ մարդկային օրգանների օրինական առևտուր։
Ինչո՞ւ նա հաղթեց
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երկրի ընտրական պալատի տվյալներով, Միլեյի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 55%-ը (13,78 մլն մարդ)։
Արգենտինայում գնաճը հասել է 143%-ի, գործազրկությունն ու աղքատությունն աճում են, ուստի Միլեյի կոչերը գայթակղիչ են եղել՝ խնդիրների արմատական լուծման մեթոդներով։ Միլեյը նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 10-ին և կպաշտոնավարի մինչև 2027թ.։