Միջազգային

Իրանը նոր հիպերձայնային հրթիռ է ցուցադրել

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի նվաճումների ցուցահանդես կատարած այցի ընթացքում ցուցադրվել է իրանական արտադրության «Ֆաթթահ 2» հիպերձայնային հրթիռը։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ այս տեխնոլոգիական ձեռքբերումն ընդգծում է Իրանի, որպես աշխարհի չորս երկրներից մեկի, դիրքը, որն ունակ է արտադրել այս տեսակի հիպերձայնային զենք։