Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված լայնամասշտաբ պատերազմը չի ավարտվի այնքան շուտ, որքան ցանկալի է, բայց Ուկրաինան չի պատրաստվում հանձնվել։
Այս մասին Զելենսկին ասել է Ուկրաինա այցելած Fox Corporation-ի գործադիր տնօրեն Լաչլան Մերդոքի, Fox News-ի թղթակից Բենջամին Հոլի և The Sun–ի թղթակից Ջերոմ Սթարկիի հետ հանդիպման ժամանակ։