Միջազգային

Սաակաշվիլին Վրաստանի նախագահին անուղղակի խնդրել է համաներել իրեն

«Վրաստանի նախագահը մեկ ստորագրությամբ կարող է վերականգնել երկրում քաղաքական հավասարակշռությունը», - դատական ​​նիստին հայտարարել է երկրի նախկին ղեկավար Միխայլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելովհասարակության տարբեր ներկայացուցիչների կոչերը Սալոմե Զուրաբիշվիլիին՝ իրեն ներում շնորհելու վերաբերյալ։

«Ցանկանում եմ շնորհավորել Սալոմե Զուրաբիշվիլիին այն բանի համար, որ թերթերից մեկին տված հարցազրույցում նա շատ ճիշտ շեշտադրումներ արեց։ Նա միանգամայն ճիշտ շեշտադրումներ ուներ ռուսական օլիգարխիայի վերաբերյալ։ Միաժամանակ, Le Monde-ն իր խմբագրականում Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ էր արել օգտվել համաներման իրավունքից։ Գրեթե բոլոր պետությունների ղեկավարները, որոնց հետ նա հանդիպել է վերջին ամիսներին, նրան կոչ են արել դա անել: Ի տարբերություն Մակրոնի, Զելենսկու և այլ առաջնորդների, ովքեր կոչ են անում դա անել, ես չեմ ուզում տիկին Սալոմեից որևէ բան խնդրել»։