«Հայաստանը ճիշտ ուղու վրա է». Զելենսկու գրասենյակի խորհրդական
Միջազգային
20 Նոյեմբերի, 11:51Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հարցազրույց է տվել AnalitikaUA պարբերականին, որտեղ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ՆԱՏՕ–ի, ԵՄ–ի, Արևմուտքի հետ հարաբերություններին։
Պոդոլյակը մասնավորապես ասել է, որ հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսեն․ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Ռազմավարությունը, որը ես հիմա տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, սերտ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, որոնց հետ պատմականորեն երկխոսությունը միշտ լավ է եղել։ Հայաստանը բացվում է և՛ ԵՄ, և՛ ԱՄՆ համար»։
Պատասխանելով Բալթիկ-Սևծովյան պաշտպանության միությանը Հայաստանի հնարավոր մասնակցության հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ միության դռները կբացվեն։
Գործչի կարծիքով՝ պետք է փնտրել գործակցության իրավական ու նյութատեխնիկական բանաձևեր։
Հետևեք մեզ Telegram-ում