Արգենտինան նոր նախագահ ունի՝ տիկտոկի աստղ, որ ժամանակին կոչ էր արել այրել ԿԲ–ն
Միջազգային
20 Նոյեմբերի, 9:15
Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Խավիեր Միլեյը, որ Արգենտինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ֆավորիտ չէր համարվում, անսպասելիորեն հաղթել է՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 56 տոկոսը:
Նրա մրցակիցը՝ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասան, ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր առաջնորդին ։
«Ակնհայտ է, որ արդյունքներն այն չեն, ինչի համար մենք հույս ունեինք, և ես խոսեցի Խավիեր Միլեյի հետ՝ շնորհավորելու նրան և մաղթելու ամենայն բարիք, քանի որ նա նախագահ է, որին արգենտինացիների մեծ մասը ընտրեց հաջորդ չորս տարիների համար»,–ասել է Մասան:
Խավիեր Միլեյը 53-ամյա տիկտոկի աստղ է, երաժիշտ, տնտեսագետ և հեռուստահաղորդավար։ Նա գզգզված մազերով և հաստ կողային այրվածքներով համեմատվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ՝ կոշտ ոճի և հակասական արտահայտությունների պատճառով:
Նա անգամ կոչ է արել այրել Կենտրոնական բանկը՝ «գնաճի քաղցկեղին» վերջ տալու համար։
Միլեյը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում աննախադեպ քաղաքական և տնտեսական բարեփոխում կիրականացնի։ Մասնավորապես, նա խոստացել է տնտեսության դոլարացում իրականացնել։ Միլեյը նաև հայտնել է, որ կկրճատի պետական ծախսերը՝ փակելով Արգենտինայի մշակույթի, կրթության և մշակութային բազմազանության նախարարությունները, ինչպես նաև կվերացնի պետական սուբսիդիաները:
Հետևեք մեզ Telegram-ում