Ադրբեջանը հայտարարել է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարության մասին
Միջազգային
20 Նոյեմբերի, 17:35
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանում դատական պրոցես է սկսվել Ադրբեջանի ուժերի կողմից գերեվարված, Հայաստանի ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ պահեստազորայինը գերեվարվել էր 2023թ. օգոստոսի 16-ին։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել էր դիրքը ԶՈւ սահմանագոտո արևելյան հատվածում։
Հետևեք մեզ Telegram-ում