Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.31

EUR433.28

RUB4.42

Երևան 10 ℃

Рус Eng

Կիևը արևմտյան ՀՕՊ համակարգերի շնորհիվ դարձել է ուկրաինական անվտանգության «օազիս»

Միջազգային

20 Նոյեմբերի, 15:40

Պատերազմի սկզբնական շրջանում Կիևը ապավինում էր միջին հեռահարության C-300 հակահրթիռային և խորհրդային շրջանի Бук M1 համակարգերին: 
Այս պաշտպանությունն այժմ ամրապնդվում է գերմանական «Hepard» և «IRIS-T SLM», ամերիկյան «Avanger», «MIM-23 Hawks» և «Patriot», նորվեգական «Kongsberg», իտալա-ֆրանսիական «Eurosum SAMP/T» ՀՕՊ համակարգերով, որոնք հարվածում են անօդաչու թռչող սարքերին և թևավոր հրթիռներին: 
Այս մասին հաղորդում է POLITICO-ն։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության զորքերը ցույց են տվել, որ ունակ են ժամանակակից համակարգերը ինտեգրել խորհրդային համակարգերին: Այս մասին հայտնել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն․

«Մենք շարունակում ենք աջակցություն ակնկալել դաշնակիցներից և գործընկերներից։ Մեզ ավելի շատ հակաօդային պաշտպանություն է պետք ոչ միայն մայրաքաղաքի, այլև յուրաքանչյուր ուկրաինական քաղաքի համար։ Յուրաքանչյուր զենիթահրթիռային համակարգ քաշով ոսկի արժե» - ասել է նա։

Ըստ պարբերականի՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանն առաջին անգամ փորձարկեց Patriot համակարգերը՝ մայիսին ավելի քան 20 օր անհաջող հարձակվելով մայրաքաղաքի վրա, կիևցիներն առաջին անգամ իրենց համեմատաբար անվտանգ զգացին:

Դրանից հետո այլ ուկրաինական շրջաններից մարդիկ սկսեցին տեղափոխվել Կիև և շրջակայք, որտեղ հակաօդային պաշտպանությունը բավականին ուժեղացվել էր, չնայած նրան, որ մայրաքաղաքը դեռ հաճախ է հարձակման ենթարկվում: 

Սեպտեմբերին ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Կիևում և հարակից տարածաշրջանում այժմ ապրում է Ուկրաինայի այլ մասերից տեղահանված գրեթե 600 հզ․ բնակիչ: Մյուս խոշոր քաղաքներում ևս ներքին փախստականների հոսք է նկատվում. մոտ կես միլիոնն այժմ ապաստան է գտնում Դնեպրոպետրովսկի և Խարկովի շրջաններում:

Չնայած Կիևում մարդիկ իրենց ավելի ապահով են զգում, Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանների բնակիչները դեռ ամենօրյա ռմբակոծությունների են ենթարկվում: Ռուսական ուժերը հարվածներ են հասցնում Օդեսային և նրա ռազմական նավահանգստին, ինչպես նաև Խերսոնի, Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններին։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը