Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -3 ℃

Рус Eng

«Պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին». Լուկաշենկո

Միջազգային

20 Նոյեմբերի, 14:18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանն ասել է, թե իրենց հաջողվել է  կենտրոնասիական տարածաշրջանում հարթել Դուշանբեի և Բիշքեկի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին. «Պետք է մտածել, թե ինչպես կազմակերպել այդ երկու պետությունների կյանքը»,- ասել է նա։

Ըստ Լուկաշենկոյի՝ և Հայաստանում, և Ղրղզստանում «խնդիրները կուտակվել են ոչ մեկ տարում, ոչ երկու, ոչ երեք և ոչ հինգ։ Սրանք երկարատև ցավի կետեր են»։ Նա շեշտել է, որ և Հայաստանը, և Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում են։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը