Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 11 ℃

Рус Eng

Իրանը ներկայացրել է «Ֆաթթահ 2» թևավոր հրթիռը

Միջազգային

19 Նոյեմբերի, 23:20

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ներկայացրել են հիպերձայնային մեքենայով (HGV) նոր «Ֆաթթահ 2» թևավոր հրթիռը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

«Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ձեռքբերումների ցուցահանդես կատարած այցի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է «Ֆաթթահ 2» հիպերձայնային հրթիռը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաջին սերնդի թևավոր հրթիռները համալրվել են հասարակ հրթիռային շարժիչներով՝ նախնական արագացում ապահովելու համար, ինչպես նաև շարժիչի կառավարման համար նախատեսված տուրբոռեակտիվ շարժիչներով։ Միաժամանակ, նոր սերնդի հրթիռները, ինչպիսին է Ֆաթահ 2-ը, արդեն հագեցած են ճշգրիտ օդային ռեակտիվ շարժիչով։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում