Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի ելույթն անվանել է հակասական
Միջազգային
18 Նոյեմբերի, 20:57
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում։
Հաջիզադեն Հայաստանի վարչապետի ելույթն անվանել է հակասական և նշել, որ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու փոխարեն, որն ավելի քան երկու ամիս հետաձգում է, հայկական կողմն Ադրբեջանին ուղղված մեղադրանքներ հնչեցնում։
«Այն փաստը, որ երկու երկրների միջև համաձայնություն կա հիմնարար սկզբունքների և սահմանների սահմանագծման վերաբերյալ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն տարածքային պահանջներ, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ մեր երկիրը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի. սա ցուցիչ է, թե որքանով են հակասական հայ պաշտոնյաներն իրենց հայտարարություններում»,- ասել է նա։
Հաջիզադեն նշել է, որ չնայած Ադրբեջանի կողմից 5 հիմնարար սկզբունքների՝ սահմանագծման, հաղորդակցությունների բացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ առաջ քաշված նախաձեռնություններին, հայկական կողմը «խոչընդոտել է այս գործընթացը»։
«ՀՀ վարչապետի կողմից «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ներկայացուցիչների՝ հայրենի հող անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ «ագրեսիայի նախապատրաստում» ներկայացնելը լիովին անհիմն է։ Կոչ ենք անում հայկական կողմին օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանը վերածելու խաղաղության և համագործակցության տարածաշրջանի»,- ասված է հայտարարությունում։
Հաջիզադեն հույս է հայտնել, որ Երևանը համարժեք պատասխան կտա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և մոտ ապագայում խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչերին։