Շաբաթ, 2 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

«Կարևոր է տարածաշրջանային մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը»․ Աբդոլլահիանը՝ Բայրամովին

Միջազգային

18 Նոյեմբերի, 22:56

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և նրա հետ քննարկել երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Ամիր Աբդոլլահիանը քննարկումների ընթացքում ընդգծել է երկխոսության և տարածաշրջանային մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը՝ առանց տարածաշրջանից դուրս երկրների միջամտության։

«Որքան արդյունավետ են դառնում տարածաշրջանային համագործակցության ձևերը, այնքան դրանց օգուտները ձեռնտու են տարածաշրջանային կողմերին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանային և միջազգային ասպարեզում ջանքերի ընդլայնման և ամրապնդման կարևորությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը