Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.92

EUR433.11

RUB4.43

Երևան 4 ℃

Рус Eng

«Անկարան 52 տարի սպասում է Եվրամիության դռների առաջ»․ Էրդողան

Միջազգային

17 Նոյեմբերի, 23:41

Իսրայելի հարվածների արդյունքում Գազան գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այս պահին սպանվել են 13 հազար պաղեստինցի երեխաներ, կանայք և տարեցներ։ Գազա կոչվող վայր այլևս գրեթե չկա, այնտեղ ամեն ինչ ավերվել է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Պետության ղեկավարը Բեռլինին կոչ է արել միավորել ուժերը Թուրքիայի հետ՝ Գազայում մարդասիրական հրադադարի հասնելու համար։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն կստեղծի «տարածաշրջանը փրկել այս կրակե օղակից»։

«Իսրայելը սպանում է հազարավոր պաղեստինցիների, հարձակվում հիվանդանոցների, պաշտամունքի վայրերի, եկեղեցիների վրա: Որպես մահմեդական՝ ես մտահոգված եմ այս հարցով»,- հավելել է թուրք առաջնորդը։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրության բոլոր անդամները պետք է պատասխանատվություն ստանձնեն Մերձավոր Արևելքում արդար և կայուն խաղաղության ապահովման համար։

Էրդողանը նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիության ապահովումը «բոլորի առաջնահերթությունն է»։ Նա նաև անդրադարձել է Իսրայելի կողմից միջուկային զենք ունենալու խնդրին։ «Իսրայելն այժմ միջուկային զենք ունի՞: Այն կա, բայց եթե հարցնես Իսրայելին, նրանք դա չեն ընդունի։ Որովհետև նրանք շատ լավ են ստում»,- ասել է Էրդողանը:

Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին՝ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարան 52 տարի սպասում է Եվրամիության դռների առաջ։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ մտադիր է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցը։

Էրդողանը նաև նշել է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում անարգել համագործակցությունը բխում է Թուրքիայի և Գերմանիայի ընդհանուր շահերից։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը